Առատ սնունդը կարող է արջերին հեռացնել Կամչատկայի բնակավայրերից
Հասարակություն
Կամչատկայում արջերը կարող են առաջիկա օրերին դադարել մոտենալ բնակավայրերին, եթե թերակղզում արոսենու պտուղների և մայրու ընկույզի առատ բերք լինի։ Այս մասին հայտնել է Կրոնոցկի պետական արգելոցի կենսաբան-որսագետ Վլադիմիր Գորդիենկոն։
Նրա խոսքով՝ բնական սննդի բավարար պաշարների դեպքում արջերը կվերադառնան լեռնային շրջաններ, որտեղ կշարունակեն ճարպային պաշարներ կուտակել ձմեռային քնից առաջ։ Սակայն մասնագետը նշել է, որ առայժմ դժվար է հստակ կանխատեսել իրավիճակը՝ կենդանիների սննդային բազայի վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։
Արջերի՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի բնակավայրեր հաճախակի դուրս գալու պատճառով սեպտեմբերի 9-ից քաղաքում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է