Հնդկաստանում BRICS գագաթնաժողովից առաջ փակցվել են Պուտինի դիմանկարով պաստառներ
Աշխարհ
Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ փակցվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով և նրան ուղղված ողջույններով պաստառներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Պուտինը ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք ուրբաթ առավոտյան՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու և մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար։
«Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», - գրված է ճանապարհի երկայնքով փակցված անգլերեն լեզվով պաստառի վրա: Ռուսաստանի առաջնորդի դիմանկարի վերևում գագաթնաժողովի խորհրդանիշն է, իսկ պաստառի եզրերը զարդարված են գունագեղ նախշերով:
Մոտակայքում տեղադրված է մեծ գովազդային վահանակ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և BRICS-ի խորհրդանիշների պատկերով։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է