Չինաստանը մինչև 2030 թվականը նախատեսում է լայնորեն ներդնել ինքնավար մեքենաներ
Աշխարհ
Չինաստանի արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է խելացի էլեկտրական ավտոմեքենաների ոլորտի զարգացման ծրագիր, որի համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրում նախատեսվում է լայնածավալ ներդնել ինքնավար կառավարմամբ տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինքնավար մեքենաները նախատեսվում է շահագործել մայրուղիներում, քաղաքային արագընթաց ճանապարհներին և ընտրված քաղաքային փողոցներում։ Չինաստանի իշխանությունների նպատակներից է նաև հասնել նրան, որ ինքնավար մեքենաների անվտանգության մակարդակը գերազանցի մարդու կողմից կառավարվող տրանսպորտային միջոցներինը։
Պեկինը նաև մտադիր է խստացնել մեքենաների արտադրության, ճանապարհային անվտանգության, ինքնավար կառավարման և ծրագրային ապահովման թարմացումների նկատմամբ վերահսկողությունը։ Միաժամանակ Չինաստանը ցանկանում է ունենալ մի քանի ավտոարտադրող, որոնք վաճառքի ծավալով կընդգրկվեն աշխարհի խոշորագույն տասնյակում, ինչպես նաև մեծացնել չինական ավտոմոբիլային ապրանքանիշերի ազդեցությունը միջազգային շուկայում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է