Կրեմլը նշել է՝ որ դեպքում Լիտվան կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախում
Ռուսաստան
Լիտվան կարող է հայտնվել Ռուսաստանի միջուկային զենքի թիրախում, եթե իր տարածքում տեղակայի ՌԴ-ի դեմ ուղղված միջուկային սպառազինություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Լիտվայի կողմից նման որոշումը կհանգեցնի լարվածության և էսկալացիայի լուրջ աճի։ «Եթե այդ երկրի տարածքում լինի միջուկային զենք, որն ուղղված է մեր դեմ, համապատասխանաբար այդ տարածքը նույնպես կհայտնվի մեր միջուկային զենքի թիրախում»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիտվայի խորհրդարանը 2027 թվականի սկզբին նախատեսում է քննարկել Սահմանադրության փոփոխություն, որը հնարավորություն կտա վերացնել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը։ Ներկայում Լիտվայի Սահմանադրության 137-րդ հոդվածն արգելում է երկրի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է