Օրական երկու շիշ գազավորված ըմպելիք խմելը երեք ամսից կառաջացնի «փորիկ». Սննդաբան
Այլ
Շաքարային գազավորված ըմպելիքների օգտագործումը կարող է հանգեցնել այսպես կոչված «կոկա-կոլայի փորիկի» զարգացմանը։ absatz.media տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան։
Գազավորված ըմպելիքի մեկ շիշը պարունակում է մոտ 39 գրամ շաքար։ Մեկ շաբաթվա ընթացքում օրական երկու շիշն ավելացնում է գրեթե 2000 լրացուցիչ կալորիա։ Հեղուկ կալորիաները ավելի հավանական է, որ հանգեցնեն ինսուլինային դիմադրության և շաքարախտի, իսկ գազավորված ըմպելիքի մեջ պարունակվող շաքարը նյութափոխանակվում է լյարդում՝ նպաստելով օրգանների շուրջ վիսցերալ ճարպի կուտակմանը։
Բժշկի խոսքով, օրական երեք ամիս շարունակ երկու շիշ շաքարային գազավորված ըմպելիք խմելը կարող է հանգեցնել «կոկա-կոլայի փորիկի»։
Այլ ռիսկերից են ճարպակալումը, նյութափոխանակության համախտանիշը, ջրազրկումը և կալցիումի արտահոսքը։ Ավելին, մարդիկ զարգացնում են հոգեբանական կախվածություն. քաղցր համը խթանում է հաճույքի կենտրոնը, ինչը հանգեցնում է ուտելու ցանկության աճի։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է