ՆԱՏՕ-ի երկիրը մեծացրել է ռուսական գազի ներմուծումը
Տնտեսություն
2026 թվականի առաջին ութ ամիսներին Իսպանիան զգալիորեն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծումը։ Enagás-ի տվյալներով՝ հունվար-օգոստոսին երկիրը գնել է 41 576 գիգավատտ-ժամ ռուսական LNG՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30 509 գիգավատտ-ժամի դիմաց։
Արդյունքում Ռուսաստանը դարձել է Իսպանիային գազ մատակարարող երրորդ խոշոր երկիրը։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Ալժիրը։
Միևնույն ժամանակ, օգոստոսին Իսպանիան Ռուսաստանից ներմուծել է 2133 գիգավատտ-ժամ LNG՝ մեկ տարի առաջվա 2152 գիգավատտ-ժամի համեմատ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է