Կիևում իրավիճակը կտրուկ սրվել է․ Գերագույն ռադայից տագնապալի հայտարարություն
Աշխարհ
Կիևի և մայրաքաղաքային մարզի իրավիճակը 2022 թվականից ի վեր հասել է ամենաբարդ հանգրվանին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Բարձրագույն ռադայի պատգամավոր Ռուսլան Գորբենկոն՝ շեշտելով, որ երկիրը պատրաստ չէր ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի հետ կապված նման մասշտաբի մարտահրավերներին։
Ավելի վաղ The New York Times-ի հրապարակել էր մի հոդված, որում ասում էր, որ Ուկրաինան չի կարողանա արագ լուծել ՀՕՊ միջոցների սուր դեֆիցիտի խնդիրը, ինչի հետևանքով առաջիկա ամիսները կարող են վճռորոշ դառնալ։ Համանման գնահատականներ էին հնչել նաև պաշտոնական այլ շրջանակներից. երկրի ղեկավարությունը բազմիցս խոստովանել է, որ առկա պաշարները բավարար չեն բալիստիկ հրթիռները խոցելու համար, իսկ խորհրդարանական կոմիտեի ղեկավարը իրավիճակը որակել էր որպես ամենածանրն ամբողջ հակամարտության ընթացքում։
Ռուսական կողմը պարբերաբար հարվածներ է հասցնում ենթակառուցվածքային օբյեկտներին։ ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ այդ գործողություններն ուղղված են հակառակորդի ռազմատնտեսական ներուժի թուլացմանը՝ կիրառելով բարձր ճշգրտության զենքեր և հարվածային ԱԹՍ-ներ։
Նշենք, որ երեկվանից Կիևում իրավիճակը կտրուկ սրվել է։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է