Մերցի դեմ դատական հայց է ներկայացվել «էթնիկ զտումների» մասին խոսքերի պատճառով
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության խմբակցությունը դատական հայց է ներկայացրել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դեմ՝ «էթնիկ զտումների» վերաբերյալ նրա հայտարարության պատճառով։
Խմբակցությունից հայտնել են, որ Մերցին մեղադրում են զրպարտչական բնույթի վիրավորանքի մեջ։ Պատճառը կանցլերի այն հայտարարությունն է, որով նա AfD-ի «ռեմիգրացիայի» հայեցակարգը համեմատել է էթնիկ զտումների հետ։
AfD-ում հայտարարել են, որ Մերցը «ևս մեկ անգամ անցել է սահմանը»՝ ընդգծելով, որ այս անգամ նրա խոսքերը կարող են իրավական հետևանքներ ունենալ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է