Հայաստանում դեռ անհրաժեշտություն կա առնվազն 350-400 նոր դպրոց կառուցելու․ Փաշինյան
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «300 դպրոց» ծրագրի ավարտից հետո Հայաստանում նախատեսվում է սկսել երկրորդ՝ ևս 300 դպրոցի կառուցման ծրագիրը։
Նրա խոսքով՝ նույնիսկ այդ ծրագրի իրականացումից հետո հանրապետությունում անհրաժեշտություն կլինի կառուցելու ևս առնվազն 350-400 դպրոց։
Փաշինյանը հարց է բարձրացրել, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի 35 տարվա անկախության պայմաններում մոտ 1000 դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման անհրաժեշտություն է առաջացել։
«Որովհետև թալանում էին, որովհետև դպրոցները նրանց համար ընտրությունների կեղծման գործիք էին»,- ասել է վարչապետը՝ պնդելով, որ նախորդ իշխանությունները անտեսել են հանրակրթական դպրոցներն ու երեխաների կրթության խնդիրները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է