Երևանում 48-ամյա տղամարդը կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի ապակին
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 8-ին Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել և կոտրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 77 ավտոբուսի կողային ապակին՝ ընկերությանը պատճառելով 200 հազար դրամի գույքային վնաս։
Ըստ Shamshyan.com-ի՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում՝ Հաղթանակ փողոցի 1/10 հասցեի մոտ։ Դեպքի մասին ոստիկանությանը հայտնել է ավտոբուսի 46-ամյա վարորդը։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապակին կոտրել է Երևանի բնակիչ, 48-ամյա Մուշեղ Ա․-ն։ Բացատրական աշխատանքներից հետո նա ներկայացել է Մաշտոցի բաժին և խոստովանել կատարվածը։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը Մուշեղ Ա․-ի հետ ներկայացվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության համապատասխան բաժին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է