Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է
Համաշխարհային Մամուլ
Հորմուզի նեղուցով նավերի անցումների թիվը սեպտեմբերի 10-ին նվազել է մինչև 7՝ նախորդ օրվա 11-ի դիմաց։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Kpler նավերի տեղաշարժին հետևող համակարգի նախնական տվյալները։
Վերջին 10 օրվա ընթացքում նեղուցով օրական միջինը 15 նավ էր անցնում։ Հինգշաբթի գրանցված յոթ նավերից երկուսը դուրս են եկել Հորմուզի նեղուցից, իսկ հինգը՝ մուտք գործել։ Միևնույն ժամանակ տվյալներում ներառված չեն այն նավերը, որոնք կարող էին անցնել նեղուցով՝ անջատելով իրենց ավտոմատ նույնականացման համակարգերը։
Մինչ Իրանի շուրջ պատերազմի սկսվելը՝ փետրվարի 28-ը, Հորմուզի նեղուցով օրական անցնում էր մոտ 125 խոշոր առևտրային նավ։ Այս երթուղուն բաժին է ընկնում աշխարհում օրական մատակարարվող նավթի և հեղուկացված բնական գազի շուրջ 20 տոկոսը։
Reuters-ը նաև նշում է, որ Կարմիր ծովում Իրանի հետ դաշնակցող հութիները վերահսկողություն են հաստատել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքի նկատմամբ, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանի ծովային հաղորդակցության համար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է