Ադրբեջանն ու Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և ամրապնդման ուղղությամբ։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են սկսել երկկողմ համագործակցություն՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու, փոխադարձ վստահությունն ամրապնդելու և առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով։
Հաջիևը նաև նշել է տրանսպորտային փոխկապակցվածության և հաղորդակցությունների զարգացման կարևորությունը՝ ընդգրկելով երկու երկրներն ու ավելի լայն տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահի օգնականը գոհունակություն է հայտնել նաև եռակողմ ձևաչափի զարգացման հարցում առկա դրական միտումների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերներին՝ ծրագրի իրականացմանը ցուցաբերած հանձնառության համար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է