Ղազախստանը հերքել է «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին տեղեկությունը
Աշխարհ
Ղազախստանի պետական «Խաբար» հեռուստառադիոընկերությունը չի ներկայացրել «Եվրատեսիլ-2027» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ընկերությունից։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մերժել է «Խաբար»-ին լիիրավ անդամակցություն տրամադրել, ինչը Ղազախստանին հնարավորություն կտար ընդհանուր հիմունքներով հավակնել «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցությանը։ Սակայն ընկերությունում հայտարարել են, որ այդ տեղեկությունները «ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը»։
«Խաբար»-ից նաև ընդգծել են, որ այս հարցով որևէ բանակցություն չի ընթանում, և ազգային ընտրություն անցկացնելու ծրագրեր չկան։
«Եվրատեսիլ-2027»-ը նախատեսվում է անցկացնել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում՝ 2027 թվականի մայիսին։ Կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 11-ին և 13-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 15-ին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է