Գերմանիայի խորհրդարանում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության փոփոխությունը
Հասարակություն
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) պատգամավորները Բունդեսթագում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ երկրի քաղաքական կուրսը փոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Die Welt-ը՝ հղում անելով խմբակցության իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ քննարկումը թեժացել է Սաքսոնիա-Անհալթում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ընտրական հաղթանակից հետո։ ՍԴԿ պատգամավորների մոտ 90%-ը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը փոխելու անհրաժեշտություն չկա։ Միևնույն ժամանակ մոտ 10%-ը հանդես է գալիս գործող կուրսի վերանայման օգտին, և, Die Welt-ի փոխանցմամբ, այդ տեսակետը գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում։
Պարբերականը նաև նշում է, որ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ավելի ակտիվ դիվանագիտական ջանքերի կողմնակից են։ Գործող քաղաքական կուրսի պահպանման կողմնակիցների թվում է ՍԴԿ արտաքին քաղաքականության փորձագետ, պատգամավոր Ռալֆ Շտեգները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է