Հայաստանի ԶՈւ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային բազա
Հայաստան
Հայաստանի զինված ուժերի հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազա։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներում։
Հնդկական կողմի փոխանցմամբ՝ այցը նպաստել է երկու երկրների ռազմական համագործակցության ամրապնդմանը, փոխըմբռնմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև օպերատիվ համատեղելիության զարգացմանը։
Նշվում է, որ այցը վերահաստատել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա սերտ կապերը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է