Ռուսական սարքը չինական «Չանյե-7» կայանի վրա կուսումնասիրի լուսնային վտանգավոր փոշու շարժը
Ռուսաստան
Չինական «Չանյե-7» տիեզերական ապարատի վրա տեղադրված ռուսական ՊմԼ-Չ7 սարքը կօգնի ստուգել լուսնային փոշու շարժման մաթեմատիկական մոդելները և նվազեցնել ապագա լուսնային առաքելությունների ռիսկերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար ինժեներ Դմիտրի Զարուբինը։
Սարքը չափելու է փոշու մասնիկների խտությունը, լիցքը, արագությունն ու զանգվածը։ Այն կուսումնասիրի ինչպես փոշու բնական շարժը, այնպես էլ տիեզերական տեխնիկայի աշխատանքի հետևանքով առաջացող փոփոխությունները։ Ըստ մասնագետի՝ լուսնային փոշու վրա կարող են ազդել կայանի տարբեր մեխանիզմները, լուսնագնացները, հորատման սարքերն ու մանիպուլյատորները։
Զարուբինի խոսքով՝ լուսնային փոշին Լուսնի հետազոտման և ապագայում մարդու ներկայության համար հիմնական վտանգներից մեկն է, այդ թվում՝ օրգանիզմի վրա հնարավոր թունավոր ազդեցության պատճառով։ «Չանյե-7»-ի արձակումը տեղափոխվել է 2027 թվական, իսկ ռուս և չինացի մասնագետները շարունակում են սարքի ու գիտական ծրագրի նախապատրաստումը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է