Կիմ Չեն Ընի որոշումից հետո Հյուսիսային Կորեայում «զվարճանքի բում» է սկսվել
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Կորեայում վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են ժամանցի և սպառման նոր հնարավորությունները։ Ինչպես հայտնում է Reuters-ը, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի վարած քաղաքականության շրջանակում քաղաքացիների համար ստեղծվում են խնայողությունները ծախսելու նոր հնարավորություններ։
Վերջին տասնամյակում ԿԺԴՀ մերսման սարքավորումների ներմուծումն աճել է շուրջ 40 անգամ, իսկ վազքուղիների մատակարարումները՝ ավելի քան 600%-ով։ Երկիր են ներմուծվում նաև դաշնամուրներ և զվարճանքի տարբեր սարքավորումներ։ Առևտրային վիճակագրության և պետական լրատվամիջոցների տվյալները ցույց են տալիս, որ երկրում բացվում են նոր առևտրի կենտրոններ, ծովափնյա հանգստավայրեր և լեռնադահուկային գոտիներ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Փհենյանում արդեն բացվել են նոր առևտրի կենտրոն, գարեջրատուն և կենդանիների խանութ, որն այցելել է նաև Կիմ Չեն Ընը՝ դստեր հետ։ Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2025 թվականին Հյուսիսային Կորեայի տնտեսությունն աճել է 3,5%-ով՝ երրորդ տարին անընդմեջ գերազանցելով 3% աճի ցուցանիշը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է