Սիլուանովը հայտնել է՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի քննարկվել
Ռուսաստան
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում ամերիկյան կողմի հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարց չի քննարկվել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
«Այս պահին դա չի դիտարկվում, և մենք դա չենք քննարկել», — ասել է Սիլուանովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
ՌԴ ֆինանսների նախարարը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում մասնակցել է G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը։ Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ։
Միաժամանակ հանդիպման ընթացքում Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը եվրոպացի գործընկերներին կոչ էր արել չմասնակցել համատեղ լուսանկարմանը, եթե դրան մասնակցի Սիլուանովը։ Բեսենթը դժգոհություն էր հայտնել նման դիրքորոշման կապակցությամբ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է