ՌԴ-ից ստացվող գազը էժան չեմ համարում․ Փաշինյան
Տնտեսություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական գազը Հայաստանի համար էժան չի համարում՝ ընդգծելով, որ էներգետիկ ոլորտում Հայաստանը շարունակելու է դիվերսիֆիկացման քաղաքականությունը։
«Սահմանից մինչև վերջնական սպառող, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում ամենաբարձր գնագոյացումն է»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Գազպրոմ Արմենիան» շահույթով աշխատող ընկերություն է։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը որևէ ոլորտում չի հրաժարվելու դիվերսիֆիկացումից։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է