«Պուտինը սրտեր է գերում»․ Հնդկաստան ժամանելուց հետո ՌԴ նախագահի ողջույնը բորտուղեկցորդուհուն դարձել է համացանցում քննարկման թեմա (տեսանյութ)
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ BRICS գագաթնաժողով տանող ինքնաթիռում բորտուղեկցորդուհու հետ ձեռքսեղմման տեսանյութը վիրուսային տարածում է գտել հնդիկների շրջանում, հաղորդում է Times Now-ն իր սոցիալական ցանցերում։
«Պուտինը սրտեր է գերում Հնդկաստանում», - նշվում է հոդվածում։ Times Now-ն նշում է, որ ժեստը սոցիալական ցանցերում նկարագրվում է որպես ջերմ և համեստ։
Մեկ այլ հրատարակություն՝ ABP News-ը, նույնպես նշել է, որ Ռուսաստանի նախագահի ժեստը վիրուսային տարածում է գտել։
Պուտինը կմասնակցի BRICS գագաթնաժողովին Նյու Դելիում սեպտեմբերի 11-13-ը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է