Շվեյցարիայում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և տուժածներ
Աշխարհ
Հինգ մարդ զոհվել է, իսկ 40-ը՝ վիրավորվել Շվեյցարիայի Դավոս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով, ասվում է Գրաուբյունդենի ոստիկանության հայտարարության մեջ։
«Երեկ երեկոյան Սուշում տեղի ունեցած զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով հինգ մարդ զոհվել է, իսկ 40-ը՝ վիրավորվել», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել Սուշ և Զերնեզ քաղաքների միջև, որոնք գտնվում են Դավոսի հայտնի ալպյան հանգստավայրից մեքենայով 40 րոպե հեռավորության վրա։
Իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսը պատկանել է հոլանդական տուրիստական ընկերության և տեղափոխում էր 45 ուղևոր։
Երեք մարդ ստացել է ծանր, յոթը՝ միջին ծանրության և 30-ը՝ թեթև վնասվածքներ։ Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր տուժածները տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 13 շտապօգնության բրիգադներով և յոթ փրկարարական ուղղաթիռներով։ Մահացածների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Ոստիկանության տվյալներով՝ Լեսսեի մոտակայքում՝ ճանապարհաշինարարական աշխատանքների գոտում, մեքենա է դուրս եկել ճանապարհից և շրջվել։
Շվեյցարական մի քանի լրատվամիջոցների տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել ճանապարհի վրա գտնվող սալահատակը, որը վարորդը փորձում էր շրջանցել։
Գրաուբյունդեն կանտոնային դատախազությունը, կանտոնային ոստիկանության հետ, հետաքննում է վթարի հանգամանքները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է