Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգը
Աշխարհ
Լեհաստանը նախատեսում է ստեղծել իր սեփական արբանյակային կապի համակարգը՝ նման ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող Starlink-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Մեր նպատակն է ստեղծել լեհական Starlink, քանի որ մենք հասկանում ենք ինքնիշխան կապի կարևորությունը», - ասել է Տուսկը Կիելցեում կայացած միջազգային զենքի ցուցահանդեսում ունեցած ելույթի ժամանակ, որը ուղիղ հեռարձակվել է Լեհաստանի կառավարության սոցիալական ցանցերի ալիքներով։ Տուսկը նաև նշել է, որ մինչև տարեվերջ Լեհաստանը կունենա ինը ռազմական արբանյակ ուղեծրում։
Օգոստոսի սկզբին վեճ է ծագել Starlink-ի սեփականատեր SpaceX-ի և լեհական իշխանությունների միջև՝ երկրի եվրոպական ռոումինգի տարածաշրջանից բացառման վերաբերյալ։ Այնուհետև Վարշավան սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող տերմինալների կապի ծառայությունների համար վճարումը։ Մի քանի օր անց ընկերությունը վերականգնել է լեհ օգտատերերի համար արտոնյալ ռոումինգի սակագները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է