Saba. Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի օդանավակայանին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը երկու ավիահարված են հասցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգի Մոչա քաղաքի օդանավակայանին, հաղորդում է «Սաբա» լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է եմենական ապստամբական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից։
Երեքշաբթի օրը հաղորդվել է, որ հութիների ուժերը վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափին գտնվող Մոչա քաղաքի նկատմամբ։
Իրավիճակը Եմենում կտրուկ սրվել է սեպտեմբերի սկզբին, երբ եմենական ապստամբական շարժումը հարձակում է սկսել երկրի հարավ-արևմուտքում։
Ցամաքային հարձակմանը զուգահեռ՝ հութիները սկսել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Կարմիր ծովի ափամերձ տարածքներին և Թաիզ քաղաքի ծայրամասերին՝ ձգտելով կտրել Մոչա մուտքը և առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող տարածքները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է