Թրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսային
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ նշելով մի քանի պահանջներ, որոնց կատարման դեպքում Հարավային Աֆրիկան կբարելավի երկու երկրների միջև հարաբերությունները, հաղորդում է տեղական «Դեյլի Մավերիք» թերթը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նամակը Ռամաֆոսային օգոստոսի 26-ին հանձնել է Հարավային Աֆրիկայում ԱՄՆ դեսպան Լեո Բրենտ Բոզելը։ Այն պարունակում է հինգ պահանջ՝ ցույց տալ, որ Հարավային Աֆրիկան հետևում է չմիավորման քաղաքականությանը՝ հեռու մնալով ԱՄՆ հակառակորդներից, ինչպիսին է Իրանը, առաջնահերթություն տալ ֆերմերներին բռնությունից պաշտպանելուն, չեղարկել հողերի բռնագրավման մասին օրենքը առանց փոխհատուցման, վերացնել ամերիկացի ներդրողների կողմից իրենց բիզնեսի 30%-ը սևամորթ հարավաֆրիկացիներին փոխանցելու պահանջը և դատապարտել «Սպանել բուրին» (Սպանել ֆերմերին) երգը որպես ռասայական ատելության արտահայտություն։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի խոսնակ Վինսենթ Մագվենյան հաստատել է թերթին, որ Ռամաֆոսան կպատասխանի Թրամփի նամակին։
«Ես չեմ կարող ճշգրիտ ժամկետ նշել։ Սակայն պատասխանը կտրամադրվի ժամանակին», - ասել է Մագվենյան։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է