Google-ի միլիարդավոր ներդրումների շնորհիվ Ֆինլանդիայի տնտեսության աճ են կանխատեսել
Տնտեսություն
Դանիական Danske Bank-ը բարելավել է Ֆինլանդիայի՝ 2027 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ ՀՆԱ-ի սպասվող աճը 1,4%-ից հասցնելով 2,1%-ի։ Պատճառը Google-ի՝ երկրում 13 մլրդ եվրոյի ներդրում կատարելու ծրագիրն է, հայտնում է Bloomberg-ը։
Google-ը նախատեսում է Ֆինլանդիայում կառուցել երեք նոր տվյալների կենտրոն և արդիականացնել արդեն գործողը։ Ներդրումային ծրագիրը ներառում է նաև ատոմային և հողմային էներգետիկայի, ինչպես նաև էներգիայի պահպանման ժամանակակից համակարգերի ֆինանսավորում։ Danske Bank-ի գնահատմամբ՝ այս ներդրումները առաջիկա երկու տարում կարող են Ֆինլանդիայի ՀՆԱ-ն ավելացնել շուրջ 2 մլրդ եվրոյով։
Google-ի հաշվարկներով՝ միայն շինարարության փուլում նախագիծը Ֆինլանդիայի ՀՆԱ-ին կարող է ավելացնել մոտ 3,6 մլրդ եվրո, իսկ ամբողջական գործարկումից հետո նպաստել շուրջ 7 հազար աշխատատեղի պահպանմանն ու ստեղծմանը։
Միաժամանակ Danske Bank-ի վերլուծաբանները նշում են, որ ազդեցությունը կարող է ավելի սահմանափակ լինել, քանի որ ներդրումների զգալի մասը կուղղվի արտերկրից ներմուծվող սերվերների և այլ հաշվողական սարքավորումների ձեռքբերմանը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է