Բժիշկը կանանց մոտ ատամի ցավի ոչ ակնհայտ պատճառ է նշել
Հասարակություն
Որոշ կանանց մոտ դաշտանից առաջ կարող են առաջանալ ատամի ցավ և լնդերի զգայունություն։ Պատճառը կարող են լինել դաշտանային ցիկլի ընթացքում տեղի ունեցող հորմոնալ տատանումները, Metro-ին հայտնել է ատամնաբույժ Կալփեշ Պրաջապատը։
Մասնագետի խոսքով՝ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի փոփոխությունները կարող են ազդել ատամների ու լնդերի զգայունության վրա։ Դաշտանից առաջ լնդերը երբեմն ցավում և այտուցվում են, իսկ որոշ դեպքերում կարող են նաև արյունահոսել։
Միաժամանակ ատամնաբույժը զգուշացրել է՝ երկարատև կամ ուժեղ ցավը միայն հորմոններով բացատրել չի կարելի։ Եթե ցավը չի անցնում դաշտանից հետո, առաջանում է արտահայտված այտուց, թարախ կամ ատամը սկսում է շարժվել, անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է