Վայքի տարածքում 76-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ձորում
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. փոխանցում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 76-ամյա Արա Ա․-ն վարած «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի փաստով պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է