Կրեմլից սկանդալային ուղերձ․ կդառնաք ռուսական միջուկային զենքի թիրախ․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Լիտվայի մտադրությունները՝ կապված երկրի Սահմանադրությունից միջուկային զենքի տեղակայումն արգելող դրույթը հանելու հնարավորության հետ: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նման զարգացումները կարող են կանխատեսվել, սակայն դրանք դիտարկվում են որպես լարվածության էական խորացում:
Պեսկովն ընդգծել է, որ տարածքում տեղակայվելիք սպառազինությունն ուղղված չի լինի դեպի արևմուտք: Նրա պնդմամբ՝ այն միտված կլինի արևելյան ուղղությամբ, ինչը նշանակում է ուղղակի սպառնալիք Մոսկվայի համար:
Այս համատեքստում Կրեմլի պաշտոնական ներկայացուցչը հստակեցրել է, որ եթե հարևան պետության տարածքում հայտնվեն Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային զինատեսակներ, ապա Ռուսաստանի Դաշնությունը համապատասխան պատասխան քայլեր կձեռնարկի: Մասնավորապես, այդ երկրի ամբողջ տարածքը ևս կհայտնվի ռուսական միջուկային սպառազինության նշանառության տակ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է