Ողջաբերդում հայտնաբերվել են կանեփի թփեր, հրազեն և փամփուշտներ. 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հասարակություն
Իրացնելով ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչությունում և Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 9-ին այցելել են Ողջաբերդ գյուղի 65-ամյա բնակչի տուն։ Ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են մոտ երկու տասնյակ կանեփի թփեր, իսկ չհրկիզվող պահարանի կիսաբաց դռնից տեսանելի էին հրազեն և փամփուշտներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Գառնիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 65-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են որսորդական մեկփողանի ողորկափող հրացան, տարբեր տեսակի ու տրամաչափի 99 փամփուշտ և կանեփի 18 թուփ։
Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է