Լեհաստանը ցանկանում է ստեղծել «լեհական Starlink»
Աշխարհ
Լեհաստանը նախատեսում է ստեղծել սեփական արբանյակային կապի համակարգը՝ Իլոն Մասկի Starlink-ի օրինակով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր նպատակն է ստեղծել լեհական Starlink, քանի որ հասկանում ենք, թե որքան կարևոր է ինքնիշխան կապը», — ասել է Տուսկը։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ Լեհաստանը Երկրի ուղեծրում արդեն ինը ռազմական արբանյակ կունենա։
Ավելի վաղ Վարշավան սպառնացել էր դադարեցնել Ուկրաինային տրամադրված Starlink տերմինալների կապի ծառայությունների ֆինանսավորումը՝ Լեհաստանին եվրոպական ռոումինգի գոտուց բացառելու պատճառով։ Մի քանի օր անց արտոնյալ ռոումինգը վերականգնվել էր։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է