Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցել
Արտաքին Քաղաքական
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և աջակցելու երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին։
Հանդիպմանը քննարկվել են նաև աշխարհաքաղաքական զարգացումները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է