Պուտինը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քննարկել են տարածաշրջանային և գլոբալ կարևոր հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը երկու առաջնորդների հանդիպումից հետո։
«Առաջնորդները մտքեր են փոխանակել Հնդկաստանի և Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ բազմակողմ ֆորումներում, մասնավորապես՝ BRICS-ի շրջանակներում՝ Հնդկաստանի նախագահության ներքո՝ 2026 թվականին։
Նրանք նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ կարևոր հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում առկա հակամարտությունները, որոնք ազդել են ծովային առևտրի և հնդիկ ծովագնացների անվտանգության վրա», - նշել է նախարարությունը։
«Վարչապետը վերահաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը հակամարտությունների լուծման միակ ուղին են և հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղության ջանքերին», - հավելել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է