Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին հրաժարական կտա։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով N1 հեռուստաալիքի հարցին։
«Ես հրաժարական կտամ Նյու Յորքից վերադառնալուց անմիջապես հետո։ Դա կլինի սեպտեմբերի 25-ին կամ 26-ին, և վերջ», — հայտարարել է Վուչիչը։
Նույն ասուլիսի ընթացքում Սերբիայի նախագահը հայտարարել է նաև դեկտեմբերի 1-ից աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման, ինչպես նաև քաղաքացիներին փոխհատուցումներ և աջակցություն տրամադրելու մասին։
Սեպտեմբերի 9-ին Վուչիչը հրամանագիր էր ստորագրել Սերբիայի խորհրդարանը՝ Սկուպշչինան, ցրելու մասին և արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել հոկտեմբերի 25-ին։ Ավելի վաղ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը միաձայն պաշտպանել էր Վուչիչի թեկնածությունը՝ առաջիկա ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է