Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիր
Ռուսաստան
Ռուսական արդիականացված Տ-80ԲՎՄ տանկերը սկսել են համալրել անօդաչու թռչող սարքերից պաշտպանող նոր գրոհային համակարգով։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել են «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի մամուլի ծառայությունից։
Նոր պաշտպանությունը ներառում է աշտարակի և կորպուսի հետևի հատվածի վերևում տեղադրված հատուկ մետաղական կառուցվածք, ինչպես նաև բարձր ամրության պողպատե ճոպաններ։ Դրանք նախատեսված են տանկը տարբեր ուղղություններից հարվածող անօդաչուներից պաշտպանելու համար։ Ծխային նռնականետերը ևս տեղափոխվել են պաշտպանիչ կառուցվածքի վրա, ինչը թույլ է տալիս արդյունավետ ծխածածկույթ ստեղծել։
«Ուրալվագոնզավոդում» նշել են, որ նախկինում նման պաշտպանիչ համակարգերը մարտական գործողությունների գոտում պատրաստում էին անձնակազմերն ու վերանորոգման խմբերը։ Այդ փորձն ուսումնասիրելուց հետո մշակվել է գործարանային տարբերակը։ Նոր համալիրն արդեն տեղադրվում է զորքերին մատակարարվող Տ-80ԲՎՄ տանկերի նոր խմբաքանակների վրա։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է