Հայտնի են դարձել Գազայում Կադիրովի որդու հումանիտար գործունեության մանրամասները
Ռուսաստան
18-ամյա Ադամ Կադիրովի աջակցությամբ Գազայի բնակչության գրեթե ամբողջ հատվածը հումանիտար օգնություն է ստացել։ Այս մասին Telegram-ում հայտնել է նրա հայրը՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Նրա խոսքով՝ Ահմատ Կադիրովի անվան հիմնադրամի միջոցներով և Ադամ Կադիրովի մասնակցությամբ Գազայի բնակիչներին արդեն փոխանցվել է շուրջ 100 հազար տոննա սննդամթերք, դեղորայք և ջուր։ Բացի այդ, Գազայի հատվածում իրականացվում է բնակելի տների և սոցիալական նշանակության օբյեկտների շինարարություն։
Ռամզան Կադիրովը նաև հայտնել է, որ Գազայում արդեն մզկիթ է կառուցվել և համալսարան է վերականգնվել։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է