Մոդին պլանավորում է այցելել Ռուսաստան Պուտինի հրավերով
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պլանավորում է այցելել Ռուսաստան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով՝ մասնակցելու ամենամյա երկկողմ գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը երկու առաջնորդների հանդիպումից հետո։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է վարչապետին այցելել Ռուսաստան՝ մասնակցելու 24-րդ ամենամյա Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովին», - հայտնել է նախարարությունը։
«Վարչապետը ընդունել է հրավերը։ Գագաթնաժողովի ամսաթվերը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով փոխադարձ հարմարավետությունը», - նշել է նախարարությունը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է