Մոդին Պուտինին հին հնդկական գրականության արժեքավոր ստեղծագործություն է նվիրել
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հին հնդկական «Տիրուկուրալ» աշխատության ռուսերեն հրատարակությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Տիրուկուրալը» գրվել է Հնդկաստանում շուրջ երկու հազար տարի առաջ։ Թիրուվալուվարի հեղինակած ստեղծագործությունն անդրադառնում է մարդկային կյանքին, կարեկցանքին, բարոյական արժեքներին և կառավարման սկզբունքներին։
«Այս գիրքը կօգնի ամրապնդել մեր երկու երկրների միջև մարդկային կապերը», — ասել է Մոդին։
Պուտինն ու Մոդին հանդիպել և բանակցություններ են անցկացրել Նյու Դելիում ընթացող BRICS+ գագաթնաժողովի շրջանակում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է