Պուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել
Ռուսաստան
Ռուսաստանի դեմ սահմանվել է ավելի քան 30 հազար պատժամիջոց, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է աշխարհի մյուս բոլոր երկրների նկատմամբ կիրառված սահմանափակումների ընդհանուր թիվը։ Այս մասին Նյու Դելիում BRICS-ի գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նույնիսկ արտաքին խիստ սահմանափակումների պայմաններում հնարավոր է հավակնոտ նպատակներ դնել և հաջողությամբ իրականացնել դրանք», — ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ վերջին չորս տարիներին Ռուսաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը կտրուկ փոխվել է, իսկ տնտեսությունում իրականացված կառուցվածքային փոփոխություններն այն դարձրել են ավելի ուժեղ, կայուն և ճկուն։
Պուտինը սեպտեմբերի 11-ին եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան։ Նա արդեն բանակցություններ է անցկացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է