Կամչատկայի Գորելի հրաբխի վրա առաջին ձյունն է տեղացել
Աշխարհ
Կամչատկայի Գորելի հրաբխի վրա այս սեզոնի առաջին ձյունն է տեղացել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Կամչատկայի հիդրոօդերևութաբանական կենտրոնի եղանակային կանխատեսումների բաժնի ղեկավար Աննա Պրիխոդկոն։
Ձյունը տեղացել է սեպտեմբերի 11-ի՝ ուրբաթ լույս գիշերը։ Պրիխոդկոյի խոսքով՝ օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով տեղումները ձյան տեսքով ծածկել են լեռնային շրջանները։ Մասնագետը նշել է, որ տարվա այս ժամանակահատվածում նման երևույթը սովորական է։
Գորելի հրաբուխը գտնվում է Կամչատկայի հարավում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտ 75 կմ հարավ։ Այն պարբերաբար ֆումարոլային ակտիվություն է ցուցաբերում, սակայն ներկայում վտանգ չի ներկայացնում և բաց է այցելությունների համար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է