«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ Պուտին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին հինգ տարիներին ԲՐԻԿՍ-ի երկրներին բաժին է ընկել համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ը, մինչդեռ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների մասնաբաժինը կազմել է 29%։
Պուտինի խոսքով՝ եվրոգոտու առաջատար տնտեսությունները վերջին շրջանում արդյունաբերական արտադրությունը նվազեցրել են 8%-ով, իսկ նախկին «առաջատարներին» փոխարինում են զարգացման նոր «լոկոմոտիվները»։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվել է շուրջ 30 հազար պատժամիջոց, ինչը երկու անգամ ավելի է, քան աշխարհի մյուս երկրների նկատմամբ կիրառված պատժամիջոցների ընդհանուր թիվը։
Պուտինը նաև հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է վերականգնել իր առաջնորդությունը՝ ճնշում գործադրելով լոգիստիկայի վրա և նավեր գրավելով։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԲՐԻԿՍ-ը չի փակվում ինքն իր մեջ և պատրաստ է փոխշահավետ համագործակցության ամբողջ աշխարհի հետ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է