Մոդին ընդունել է Պուտինի առաջարկը
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներով։
Պուտինը Մոդիին հրավիրել է մասնակցելու ռուս-հնդկական 24-րդ ամենամյա գագաթնաժողովին։ «Վարչապետն ընդունել է հրավերը», — նշել են Հնդկաստանի ԱԳՆ-ում։ Այցի և գագաթնաժողովի անցկացման ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։
Ավելի վաղ Պուտինն ու Մոդին բանակցություններ էին անցկացրել Նյու Դելիում ընթացող BRICS+ գագաթնաժողովի շրջանակում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Մոսկվայում բարձր են գնահատում երկու առաջնորդների միջև ձևավորված վստահելի հարաբերությունները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է