Մահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը
Աշխարհ
Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում՝ իր եղբոր՝ Հարալդ V թագավորի մահից ուղիղ երկու շաբաթ անց։ Այս մասին հայտարարել է թագավորական մամուլի ծառայությունը։
«Արքայադուստր Աստրիդը մահացավ այսօր՝ 94 տարեկան հասակում։ 14 տարի՝ 1954-1968 թվականներին, նա ծառայել է որպես առաջին տիկին՝ մասնակցելով պաշտոնական միջոցառումների մինչև իր վերջին օրերը», - ասվում է հայտարարության մեջ։
«Առաջին տիկին» տերմինը Նորվեգիայում, ի տարբերություն շատ երկրների, վերաբերում է ոչ թե վարչապետի կնոջը, այլ թագավորական ընտանիքի ավագ անդամին։
Աստրիդը դարձավ առաջին տիկին 1954 թվականին՝ մոր՝ արքայադուստր Մարթայի մահից հետո։ 1968 թվականին նրա եղբայր Հարալդն ամուսնացավ Սոնյայի հետ, ով դարձավ առաջին տիկին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է