Արարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանին
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պակիստանի առաջին դեսպան Շաֆքաթ Ալի Խանին, որի նստավայրը Աբու Դաբին է։ Դեսպանը նշանակվել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգի զարգացման կարևորությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ երկու երկրների փոխադարձ քաղաքական պատրաստակամությունը։
Կողմերը քննարկել են այդ նպատակով նախատեսվող քայլերը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է