Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տեսակետը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետևանքների մասին
Հայաստան
«Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանը կարող է դեմ առ դեմ մնալ Թուրքիայի հետ։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
«Մենք կմնանք բախտի քմահաճույքին։ Ռուսական բազայի փոխարեն այստեղ կլինի թուրքականը։ Այդ պատճառով ռուսական բազան պետք է մնա», — ասել է Կարապետյանը։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռուսական ռազմաբազայի հարցին, հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել, Երևանը չի առարկի, իսկ եթե որոշի պահպանել՝ հայկական կողմը պատրաստ կլինի քննարկումների։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է դուրս բերել ռազմաբազան, եթե Հայաստանը նման ցանկություն հայտնի՝ ընդգծելով, որ այդ հարցը պետք է լուծվի փոխադարձ համաձայնությամբ, գրում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է