Ուշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն
Հասարակություն
Սեպտեմբերի 12-13-ը «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի անցկացման կապակցությամբ Երևանում կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։
Սեպտեմբերի 12-ի ժամը 00։00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23։00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվի Վազգեն Սարգսյան փողոցում։
Սեպտեմբերի 12-ի ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23։00-ն կանգառն ու կայանումը կարգելվի նաև Հանրապետության հրապարակում և մի շարք այլ հատվածներում՝ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի, Պարոնյանի, Լեոյի, Սարյանի, Պապ թագավորի փողոցներում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, ինչպես նաև Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած հատվածում։
Սահմանափակումներ կգործեն նաև Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ, ինչպես նաև Հաղթանակի կամրջի հարակից որոշ հատվածներում։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել երթևեկությունը և հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է