Ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ
Աշխարհ
Բելգորոդի շրջանում ուկրաինական հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երեք մարդ տուժել է՝ երկու քաղաքացիական ավտոմեքենաների վրա հարվածի հետևանքով։
Զանգվածային հարձակման է ենթարկվել Տագանրոգը։ Քաղաքապետ Սվետլանա Կամբուլովայի խոսքով՝ գրանցվել են հրդեհի օջախներ։ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել խանութի շենքում։ Տուժածներ չկան։ Տագանրոգի և մարզի 11 շրջանների երկնքում ոչնչացվել է ավելի քան 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ուկրաինական ուժերը հարվածել են Սամարայի մարզի արդյունաբերական ձեռնարկությանը։ Մեկ մարդ հոսպիտալացվել է, վնասվել են նաև մի քանի բազմաբնակարան շենքեր։
Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ շրջանների երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է