Գազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞
Հայաստան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՌԴ ռшզմաբազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա։
Factor TV-ի հետ զրույցում Վիլեն Գաբրիելյանը չի բացառել, որ ապագայում Հայաստանը կարող է Ռուսաստանին դիմել 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով։
Նրա խոսքով՝ ռազմաբազան չի կատարել իր առաքելությունը, քանի որ 2021 և 2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակման։ Գաբրիելյանը նաև նշել է, որ ռազմաբազայի դուրսբերումը, իր գնահատմամբ, չի ազդի Հայաստանի անվտանգության վրա։
Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը՝ նա հաստատել է, որ դրա դեպքում կարող է բարձրացվել նաև ռուսական ռազմաբազայի վարձավճարը՝ հավելելով․ «Ինչո՞ւ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»։
Գաբրիելյանը խոսել է նաև Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակի, սահմանազատման գործընթացի, սահմանապահ զորքերի ապագա կարգավիճակի, բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցերի մասին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է