Մելոնին խոստովանել է՝ Ուկրաինային չաջակցելն ավելի ձեռնտու կլիներ իր վարկանիշի համար
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ ընտրողների շրջանում իր վարկանիշի տեսանկյունից ավելի շահավետ կլիներ հրաժարվել Ուկրաինային աջակցելուց։ Այս մասին նա ասել է իտալական Il Foglio թերթին տված հարցազրույցում։
Մելոնիի խոսքով՝ վերջին տարիներին Ուկրաինային չաջակցելը քաղաքական առումով կարող էր ավելի ձեռնտու լինել իրեն, սակայն նա գիտակցաբար այլ ճանապարհ է ընտրել։ «Ես Ուկրաինային աջակցել եմ ոչ թե հանուն Կիևի, այլ հանուն Հռոմի», — հայտարարել է Իտալիայի վարչապետը։
Մելոնին նաև հանդես է եկել պաշտպանական ծախսերի ավելացման օգտին՝ ընդունելով, որ այդ որոշումը ևս հանրության շրջանում մեծ ժողովրդականություն չի վայելում։ Նրա խոսքով՝ այդ ծախսերն անհրաժեշտ են Իտալիայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման համար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է