Ֆրանսիան ԵՄ-ին խնդրել է Ալիշեր Ուսմանովին հանել պատժամիջոցների ցանկից
Աշխարհ
Ֆրանսիան միացել է Սլովակիայի նախաձեռնությանը՝ Եվրամիության պատժամիջոցների ցանկից ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին հանելու հարցում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Փարիզն այս քայլը դիտարկում է որպես «քաղաքական փոխզիջում»՝ հաշվի առնելով Սլովակիայի նախկին պահանջները։ Սակայն Ֆրանսիայի դիրքորոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել ԵՄ մի շարք այլ երկրներում։ Եվրոպացի դիվանագետներից մեկի կարծիքով՝ նախաձեռնության հիմքում կարող են լինել տնտեսական նկատառումներ։
Միաժամանակ ԵՄ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունից հայտարարել են, որ Փարիզն ընդհանուր առմամբ կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը՝ հրաժարվելով մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։
Պատժամիջոցների երկարաձգման կամ չեղարկման վերաբերյալ որոշումը նախատեսվում է ընդունել սեպտեմբերի 15-ին։ Դրա համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների միաձայն համաձայնությունը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է