Նոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը
Հայաստան
Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքների նախագծերը։
Նոր նույնականացման քարտերը քաղաքացիներին կտրամադրվեն 5 տարի ժամկետով՝ գործող 10 տարվա փոխարեն։
Նախագծով նախատեսվում է, որ նույնականացման քարտը կունենա տվյալների էլեկտրոնային պահոց՝ կոնտակտային և անկոնտակտ հաղորդակցություն ապահովող էլեկտրոնային բաղադրիչով։
Էլեկտրոնային պահոցի բաղադրիչը և դրանում գործող ծրագրային հավելվածները հնարավորություն կտան քաղաքացուն իրականացնել էլեկտրոնային նույնականացում և կիրառել էլեկտրոնային թվային ստորագրություն։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է